Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սիրելի քահանաներ, դուք կարող եք վերջ դնել այս անաստվածությանը

Սիրելի քահանաներ, դուք կարող եք վերջ դնել այս անաստվածությանը
06.12.2025 | 12:01

Եթե Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու արժանապատիվ քահանաներից մեկը որոշի դեկտեմբերի 7֊ին եկեղեցին չզիջել և ըստ կարգի պատարագ մատուցել, ինքս հաստատ կմասնակցեմ, վստահ եմ՝ նաև հազարավոր հավատավորներ։

Իսկ եկեղեցաքանդը գլխիկոր կհեռանա։

Սիրելի քահանաներ, դուք կարող եք վերջ դնել այս անաստվածությանը։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3061

Մեկնաբանություններ